Մարտի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ: ԱՀ ՊՆ-ից հայտնհում են, որ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: