Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այսօր՝ հունիսի 29-ին, կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Շտայնմայերը Հայաստան կայցելի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Երկու երկրների արտգործնախարարների բանակցություններից հետո նրանք հանդես կգան համատեղ ասուլիսով: Երևանյան այցի շրջանակում Շտայնմայերը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ակնկալվում է, որ քննարկման առարկա կդառնա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: