3.07.2025
Հակառակորդը հրադադարը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
28.05.2016
Հակառակորդը հրադադարը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը: ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Նուն ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները, ասված է հաղորդագրությունում։