Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան և այլ ուղղություններով բոլոր չվերթերը։ Այս մասին ասվում է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում իրավիճակի էսկալացիան է՝ նախօրեին Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Նշենք, որ չվերթերը անժամկետ հետաձգվել են նաև այս ուղղություններով՝ Հորդանան, Իրան, Իրաք, Լիբանան, Ղազախստան: