Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: VERELQ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ պաշտոնապես հայտարարվել է հայկական կողմից երկու զոհի և մեկ վիրավորի մասին: Վերջին ժամերին Ադրբեջանը կրակ է վարել նաև Նորաբակի ուղղությամբ: Ադրբեջանը կիրառում է ականանետներ, ԱԹՍ: