18.11.2025
Պայթյnւն՝ Վաղարշապատում․ փլատակներից դուրս է բերվել 76-ամյա քաղաքացի
prev Նախորդ նորություն

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ-ն Ռուսաստան է մատակարարել 3.5 տոննա իշխան

2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան իշխանի ներմուծումը կազմել է 3500 տոննա, որը կազմել է 28 մլն դոլար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Ձկնային միությանը։


Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ցուցանիշը ֆիզիկական արտահայտությամբ նվազել է 17%-ով և ֆինանսական արտահայտությամբ աճել 5%-ով։


Դեպի Ռուսաստան իշխանի խոշորագույն մատակարարների շարքում Հայաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ զիջելով միայն Թուրքիային, Չինաստանին, Իրանին և Ղրղզստանին։


Ընդհանուր առմամբ, 2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստան իշխանի ներմուծումը ֆինանսական արտահայտությամբ աճել է 13%-ով՝ 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով գրեթե 350 մլն դոլարի, մինչդեռ ֆիզիկական արտահայտությամբ այդ թիվը պահպանվել է 53000 տոննայի մակարդակում։


 

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով
Հաջորդ նորություն next