18.11.2025
Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»
prev Նախորդ նորություն

Պայթյnւն՝ Վաղարշապատում․ փլատակներից դուրս է բերվել 76-ամյա քաղաքացի

Նոյեմբերի 18-ին, ժամը 07։01-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մռավյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլուզվել, փլատակներում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում (մոտ 60 քմ), գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ տունը փլուզվել է:


Փրկարարները սահմանազատել են տարածքը, մեկ քաղաքացու դուրս բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:


 

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ-ն Ռուսաստան է մատակարարել 3.5 տոննա իշխան
Հաջորդ նորություն next