2.09.2026
Ադրբեջանի հարձակման հետևանքով ունենք քաղաքացիական զոհեր ու վնասներ. Արցախի ՄԻՊ
27.09.2020
Ադրբեջանի հարձակման հետևանքով ունենք քաղաքացիական զոհեր ու վնասներ. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ հայկական կողմը Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական զոհեր ու վնասներ ունի: ՛՛Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ՛՛,-գրել է նա: