21.09.2025
Կորոնավիրուսը կառավարելի է, մեզ դրանով չեն վախեցնի. Փաշինյան
17.03.2020
Կորոնավիրուսը կառավարելի է, մեզ դրանով չեն վախեցնի. Փաշինյան

Ֆինանսական շուկան Հայաստանում կայուն ու ուժեղ է, մանավանդ անցյալ տարվա ցուցանիշներից հետո, երբ Հայաստանն իր միջազգային պահուստները հասցրել է ռեկորդային մակարդակի։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, Կենտրոնական բանկն աննախադեպ մեծ ծավալի արտարժույթ է գնել և պահուստավորել, և այս իմաստով խնդիր չենք ունենալու: Փաշինյանն ասաց, որ դեմ է տնտեսական նպաստի տրամադրմանը, քանի որ Հայաստանը 2018-19 թվականներին մեծ պոտենցիալ է կուտակել՝ տնտեսական ռեստարտ, տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար և այն կօգտագործվի, որպեսզի «մենք այս իրավիճակից դուրս գանք ավելի ուժեղացած տնտեսությամբ»։ «Կորոնավիրուսը կառավարելի է և կարող է լինել կառավարելի նաև երկարաժամկետ առումով։ Կոչ եմ անում պահպանել հանգստությունը։ Բոլոր ուղղություններով իրավիճակը կայուն է, վերահսկվում է, բոլորս պետք է պայմանավորվենք, որ այս ճգնաժամը մեզ համար 0-ական կետ է, որից պետք է կառուցենք բոլորովին նոր իրականություն: Կորոնավիրուսը մեզ չի վախեցնի»,- հավելեց նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Կառավարությունը պարզաբանել է, թե ի՞նչ կարելի է այս ընթացքում և ի՞նչ սպասել այս դրությունից: