19.02.2026
Գտնվել են Միքայել Մինասյանի հին համակարգիչն ու օֆշորային հաշիվները. Հրաչյան Հակոբյան
08.06.2020
Գտնվել են Միքայել Մինասյանի հին համակարգիչն ու օֆշորային հաշիվները. Հրաչյան Հակոբյան

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործին, ըստ որի բացահայտվել է Վենետիկում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները: Հակոբյանը, մասնավորապես, նշել է․ «Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։ Ֆայլերը ջնջված են եղել։ Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ ու այնտեղ պարզվում է ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։ Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել։ Կարեւորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի»։