Ապրիլի 21-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ կորոնավիրուսից ապաքինվել է 609 քաղաքացի, փաստացի բուժվում է 768-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 մարդ։