15.11.2025
Դեռ երկար ժամանակ պետք է ապրենք կորոնավիրուսի հետ. նախագահի հորդորը
21.04.2020
Դեռ երկար ժամանակ պետք է ապրենք կորոնավիրուսի հետ. նախագահի հորդորը

Կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Դեռ երկար ժամանակ պետք է ապրենք կորոնավիրուսի հետ: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: «Սիրելի՛ բարեկամներ, կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, և ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու: Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք և հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու, մեկ-երկու օր թեթև ջերմելու եք կամ, գուցե, դա էլ չունենաք և ասեք՝ «Սա՞ էր կորոնավիրուսը»։ Այո՛, դա էր կորոնավիրուսը, եթե ունեք երիտասարդ և առողջ մարմին, բայց այդ կորոնավիրուսը կրողը վարակը կարող է փոխանցել ուրիշներին, և նրանցից ոչ բոլորն են ձեզ պես առողջ ու երիտասարդ։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր։ Հետևաբար, եղե՛ք պատասխանատու»։ VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի: