Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: Ինչպես հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից, վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած համերկրացին է, որը ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են: Մեկուսացվել է 15, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում մեկուսարանից դուրս են եկել: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի: Առողջացել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1192 նմուշառում: