22.11.2024
Ստիպված էինք. Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչպես է կայացվել ծանր որոշումը
prev Նախորդ նորություն

Այլևս ԱԽ քարտուղար չեմ. ՀՀ և Արցախի ղեկավարները դավադիր որոշում են կայացրել. Բաբայան

Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը: 

"Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում’ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։

Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների` հայտարարում եմ, որ՝ 

- հրաժարվում եմ "Արցախի հերոս" բարձրագույն կոչումից,

- դադարեցնում եմ իմ` որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները"։