21.09.2025
Ապրիլի 14-ին Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. ԿԸՀ
01.04.2020
Ապրիլի 14-ին Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. ԿԸՀ

Արցախում ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել 50 տոկոս ձայն։ Այս մասին Ստեփանակերտում մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Ըստ այդմ, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետեւաբար պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին: Ըստ այդմ, առաջատար եռյակի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. 1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.2 տոկոս) 2․ Մասիս Մայիլյան – 19360 քվե (26.4 տոկոս) 3․ Վիտալի Բալասանյան – 10755 քվե (14.7 տոկոս) Մյուս թեկնածուների ձայների բաշխվածությունը հետևյալն է. Բալայան Քրիստին՝ 202 ընտրող 0,3% Ամիրյան Սերգեյ՝ 106 ընտրող 0,2% Բաբայն Դավիթ՝ 587 ընտրող 0,8% Լալայան Բելլա՝ 162 ընտրող 0,2% Խանումյան Հայկ՝ 962 ընտրող 1,3% Իշխանյան Դավիթ՝ 1873 ընտրող 2,56% Բադասյան Վահան՝ 743 ընտրող 1% Ղուլյան Աշոտ՝ 1683 ընտրող 2,3% Իսրայելյան Ռուսլան՝ 368 ընտրող 0,5% Դադայան Աշոտ՝ 198 ընտրող 0,3% Պողոսյան Մելսիկ՝ 141 ընտրող 0,2% Անվավեր քվերաթերթիկների քանակը կազմել է 2625, այսինքն՝ քվերակության մասնակիցների 3,5%: Արցախի նախագահի ընտրություններին ընտրողների թիվը կազմել է 104 348, որից ընտրություններին մասնակցել է 76 728 ընտրող: «Այսպիսով, Արցախում ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել 50 տոկոս ձայն», - ասաց Սրբուհի Արզումանյանը: Նա նաև նկատեց, որ ներկայացնում է զուտ օրենսդրության պահանջը և չի կարող ասել արշարհում կորոնավիրուսի համաճարակի տրածման պայմաններում, ինչպիսի որոշում կկայացվի ընտրությունների երկրորդ փուլի վերավերյալ: «Բնականաբար յուրաքանչյուր հարց քննարկվում է արցախսի ընտրողի առողջապահական անվտանգության հանգամանքներից ելնելով: Այս պահին ես հրապարակում եմ երկրորդ փուլի անցկացման ժամկետի մասին օրենսդրության պահանջը: Մնացած հարցերը պետք է լինեն պատկան մարմինների քննարկումների առարկան», - ասաց նա: