Գերմանիայի կառավարությունը Հայաստանը և ևս 130 այլ երկիր ներառել է կորոնավիրուսի տարածման հետ կապված բարձր ռիսկայնությամբ երկրների ցանկում: Այս մասին հայտնում է DW-ն: Բացի Հայաստանից այդ ցուցակում են նաև, որը Ռոբերտ Քոխի ինստիտուտի կողմից առաջին անգամ հրապարակվել էր հունիսի 15-ին և պարբերաբար թարմացվում է, Եգիպտոսը, Թայլանդը և Մարոկոն, ինչպես նաև տարածաշրջանային մեր հարևաններից՝ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը: