Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, «Ազատությանը» հայտնել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը: Խաչատրյանն ասել է, որ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել, բայց չի մանրամասնել՝ ինչ հոդվածներով։ «Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում և այն որակում է ապօրինի»,- նշել է նա։ Փաստաբանը նաև նշել է, որ քիչ հավանական է, որ նիստը կայանա այսօր, քանի որ շատ են գործի մասին նյութերը և ժամանակ է պետք դրանց ծանոթանալու համար: VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ավելի վաղ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: