25.11.2024
Ադրբեջանի «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի խոսնակի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ
prev Նախորդ նորություն

Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ՊՆ-ի շենքի մոտ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Պաշտպանության նախարարության շենքի մոտ։


Ցուցարարները դիմեցին այլ ծնողների, որոնց երեխաները ծառայում են Արցախում, որպեսզի նրանք միանան իրենց: Պաշտպանական գերատեսչության շենքի մոտ կենտրոնացած է նաեւ մեծ թվով ոստիկաններ։


Նրանց խոսքով՝ իրենք տեղեկություններ ունեն, որ Բերձորը պետք է հանձնվի դեկտեմբերի 1-ին։


«Մենք մի բան ենք ուզում՝ թող այսօր վերադարձնեն մեր երեխաներին, մենք երաշխիք չունենք, որ հանձնելուց հետո նրանց չեն արժանանա մարտերին մասնակցած մյուս զինվորների ճակատագիրը», - ասել է ցուցարարներից մեկը:


Նշվում է, որ ակցիան շարունակվելու է կառավարության շենքի մոտ։