Գերիների և անհայտ կորածների հարցերի ուղիղ պատասխանատուն կառավարությունն է. Թաթոյան
Հստակ է, որ Հայաստանի կառավարությունը պետք է զբաղվի գերիների և անհայտ կորածների հարցերով, որովհետև ուղիղ պատասխանատվությունը հենց գործադիրինն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Գերիների վերադարձի գործընթացը պահանջում է խիստ պրոֆեսիոնալ աշխատանք», - շեշտեց Թաթոյանը:
Նա հիշեցրեց, որ այսօր այդ հարցի կապակցությամբ հրատապ կոչով դիմել է միջազգային հանրությանը: Բացի այդ, տեղեկացրեց նա, կազմվել են անհատական գրություններ՝ ըստ միջազգային մարմինների, որոնց հետ ուղարկվել են նաև հայ գերիների նկատմամբ ադրբեջանցիների գործողությունների:
«Այս պահին ապացույցների ներկայացման հերթական փուլն է: Մեր խնդիրն է, որպես ապաքաղաքական մարմին, ապացույց դարձնել բարձր հավաստիության աստիճան ունեցող տեղեկատվությունը: Մենք առավելագույնն ու անհնարինն ենք անում՝ օր առաջ վերադարձնելու մեր տղաներին», - հավաստիացրեց Արման Թաթոյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում հայտարարեց, որ գերիների և անհետ կորածների հարցերում պետք է արագ գործենք, բայց "ցավոք, դժբախտաբար, դա կախված է ոչ միայն մեզանից":