Բանապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում են հայաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով իրեց աղբյուրներին: Կառավարությունում VERELQ-ի աղբյուրները ևս հայտնում են Էրիկ Գրիգորյանի՝ նախարարի պաշտոնից ազատման դիմում գրելու մասին լուրը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ ստորագրել այն, թե ոչ: Հայտնի չեն նաև հրաժարականի հնարավոր պատճառները: Պաշտոնապես Գրիգորյանի հրաժարականի մասին լուրը ոչ հաստատում, ոչ հերքում են: «Կճշտեմ ու ավելի ուշ կտեղեկացնեմ», - լրատվամիջոցներին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Հատկանշական է, որ Էրիկ Գրիգորյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր գրառում է արել․ «Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»,– գրել է նա: