Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք և 1013 առողջացած։