Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։ ՀՀ 2-րդ նախագահ փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ դիմումը ներկայացնելիս պաշտպան Խուդոյանը նշեց, որ խոսքը կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին է վերաբերում։ Խուդոյանն ընդգծեց, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարումը ռիսկի տակ չի դրվում։ Մեղադրող կողմը չառարկեց․ «Եթե խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին պետության կողմից տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա»։