ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Հայկ Բաբայանին նշանակել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ: Բաբայանն այդ պաշտոնում կփոխարինի Գուրգեն Դալլաքյանին, որը նախագահի որոշմամբ ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: