«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության շարժման համահիմնադիր Վահագն Չախալյանն ու մեկ քաղաքացի բերման են ենթարկվել սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս: Հատկանշական է, որ այս պահին ԱԺ-ի դիմաց ակցիա է ընթանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, որը կազմակերպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: ԼՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիան աջակցություն է ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։