24.11.2024
Ամենակայունը, զորեղն ու արժեքավորը՝ մայրական սերը և հոգատարությունը. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Թրքասերներները դեռ շատ վաղուց բացել են Օվերտոնի բոլոր պատուհանները. Զոհրաբյան

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնակոչ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի այն հայտարարությանը, թե իրենք առաջիկայում Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենյակն են բացելու։

«Դե, եթե Ալիեւը միջազգային ներդրողներ է հրավիրում Զանգեզուր, Էրդողանը հայտարարում է, որ եթե հայերը խելոք մնան՝ իրենց համար էլ լավ կլինի, եթե Մեհրիբանը սվաղչիներին սովորեցնում է ոնց ջնջել հայկականությունը մեր եկեղեցիներից, էս ֆոնին Թուրալն էլ Ստեփանակերտում գրասենյակ բացելու սպառնալիք պիտի հնչեցնի։

Ու հանկարծ չզարմանաք, որ մի X օր Ստեփանակերտի X փողոցում կարդաք՝ Թուրալ Գյանջալիեւի գրասենյակ։
Որովհետեւ մեզ հետ ապրող թրքասերներները դեռ շատ վաղուց ու շատ հետեւողական բացել էին Օվերտոնի բոլոր պատուհանները։

Ու հիմա արդեն Օվերտոնի պատուհան չի, թրքահպատակները Օվերտոնի «սկվազնյակ» են անում»,- գրել է Զոհրաբյանը Facebook-ի իր էջում։