23.07.2025
ԿԲ-ն թուրքական հատուկ ծառայությունների համար «Մեկ պատուհանի սկզբունք» է ապահովո՞ւմ
prev Նախորդ նորություն

ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է արևելյան սահմանագոտի

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 6-ին այցելել է ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ստուգել անձնակազմի պատրաստականության մակարդակը։


ԶՈւ գլխավոր շտաբի պետն եղել է նաև 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին։


Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հրահանգներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակն էլ ավելի բարձրացնելու վերաբերյալ։


 

Ամենակայունը, զորեղն ու արժեքավորը՝ մայրական սերը և հոգատարությունը. Սերժ Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին