Ռուսաստանյան «Ուրալյան ավիաուղները» սույն թվականի փետրվարի 13-ից Կրասնոյարսկ - Երևան - Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը: