Արցախի Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ: Լրագրողների հետ հանդիպմանն Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց նախնական տվյալները: Կուսակցությունների դեպքում խորհրդարան է անցնում 5%–ի շեմը հաղթահարած քաղաքական ուժը, կուսակցությունների դաշինքի դեպքում` 7%–ի շեմը հաղթահարածը։ Ըստ այդմ՝ Արցախի ԱԺ են անցնում «Ազատ Հայրանիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինք - 16 մանդատ Արայիկ Հարությունյան «Միասնական Հայրենիք» կուսակցություն - 9 մանդատ Գագիկ Բաղունց Արցախի «Արդարություն» կուսակցություն - 3 մանդատ Վիտալի Բալասանյան «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն - 3 մանդատ Դավիթ Իշխանյան «Արցախի Ժողովդավարական կուսակցություն» - 2 մանդատ Աշոտ Ղուլյան Սրբուհի Արզումյանը հավելեց, որ մանդատների բաշխման հարցը քննարկվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո՝ 7-օրյա ժամկետում: