19.04.2025
Բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանը. Ասրյան
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 4-ին կատարվել է 125 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 170 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արձանագրվել է 1 մահ: 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17 675 քաղաքացու հետազոտություն, որից 2410-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


 


 


 

Դեսպանն ու նախարարը քննարկել են ՀՀ-ՄԹ համաձայնագրի պաշտոնական ստորագրման հնարավորությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար