Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր՝ հուլիսի 27–ին, հայտնաբերել եւ տարհանել են եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն: Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։