Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը հետաքրքիր զուգադիպության վրա է ուշադրություն հրավիրում. "Հետաքրքիր է, արդյո՞ք զուգադիպություն է, թե՞ ոչ այն, որ նախօրեին Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Պաշտպանության 2 փոխնախարարները, այցելել Ստեփանակերտ, ապա վերադարձել Երևան, իսկ գեներալ Մուրադովն այսօր այցելել է Գյումրիում գտնվող ՌԴ ՊՆ 102-րդ բազա, ու այսօր Հայաստանի Զինված ուժերը Գեղարքունիքի հատվածում ջախջախել են ադրբեջանցիների դիրքերը, որի արդյուքում ադրբեջանցիներն ունեն մեկ զոհ",- գրել է նա Facebook-ի իր էջում: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Հակառակորդի ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։