Քիչ առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Քվեարկությունից հետո Փաշինյանը, անտեսելով ավանդույթը, չպատասխանեց լրագրողների հարցերին, այդ թվում և օտարերկրյա լրագրողների: Նշենք, որ Փաշինյանի աշխատակազմը այդպես էլ չհրապարակեց, թե որտեղ ու քանիսին է նա քվեարկելու: