ՄԻՊ-ն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության խորացման հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նախօրեին ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։
Տիկին Շմիդտը շնորհավորել է Պաշտպանին ընտրության ու պաշտոնի ստանձնման առթիվ՝ շեշտելով Եվրոպայի Խորհրդի մարմինների հետ Քրիստիննե Գրիգորյանի նախորդիվ աշխատանքի փորձառությունը։
Պատվիրակության անդամները նշել են, որ ՄԻՊ գրասենյակն առանցքային գործընկեր է հանդիսանում ԵԽ կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում։
Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է անվտանգային հարցերում մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված մոտեցումներին հետամուտ լինելու կարևորությունը, անդրադարձել է մյուս կարևոր առաջնահերթություններին, ինչպիսիք են պայքարը ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելմանը, խտրականության դեմ պայքարում համալիր գործողությունների ձեռնարկման անհրաժեշտությանը և այլն։
Նախանշվել են համագործակցության խորացման կոնկրետ ուղղություններ։