Մարտի 22-ին Արցախում կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի վարակման 2 նոր դեպք: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 քաղաքացի:Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10 506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել: