«Դիմադրության» շարժումը վաղը առավոտյան կհավաքվի Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Երիտասարդի Ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։ «Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից…»,– գրել է նա։ Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել և այդ օրակարգով վաղը ԱԺ արտահերթ նիստ է գումարելու։