Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձեւավորի կառավարություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ ԿԸՀ-ն ավարտել է բոլոր ընտրատեղամասերի ձայների հաշվարկը, ըստ որի առաջատարը ՔՊ-ն է՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 53,92%-ը: