25.11.2024
Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը
prev Նախորդ նորություն

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը սկսում է Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը

Համաձայն «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ս/թ հունվարի 26-ի հայտարարության, ինչպես նաև ամփոփելով մինչև փետրվարի 20-ը շահագրգիռ ուժերի և գործիչների հետ տեղի ունեցած քաղաքական քննարկումները, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը


ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է


Ուժի մեջ թողնելով ԴԱԿ հունվարի 26-ի հայտարարության գործողությունների ծրագրի Քայլ Ա կետի էությունը, այն է՝ աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Նիկոլ Փաշինյանին փոխելու հնարավոր նախաձեռնության հարցում,


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը համախոհ քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ սկսում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը։


Այդ, ինչպես նաև ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն իրատեսական դարձնելու նպատակով առաջադրվել է մինչև փետրվարի 28-ը կազմավորել միացյալ շտաբ և քաղաքական կոմիտե՝ գործողությունների երկու ուղղությամբ.


ա) կազմակերպչական՝ քարոզչական և մեդիառեսուրսների համախմբման,


բ) քաղաքական՝ ստվերային կառավարության կազմավորելու։


ԴԱԿ քաղաքական խորհուրդը որոշեց նաև մինչև վերոնշյալ ժամկետը համախոհ քաղաքական, հասարակական ուժերի և անհատներ հետ քննարկել.


ա) Նիկոլ Փաշինյանի հեռացման ամբողջական գործընթացը «Նիկոլափոխություն» կարգախոսով անցկացնելու,


բ) ստեղծվող միացյալ շտաբն ու կազմկոմիտեն «Պետականություն» անվանելու,


գ) «Պետականություն» կոմիտեի և շտաբի գործունեության մասին հանրությանը տեղեկացնելու պարբերականության մասին հարցերը։