168.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մեկնել է Մոսկվա: Թե ինչ նպատակով է Արայիկ Հարությունյանը մեկնել ՌԴ մայրաքաղաք, և ինչ շրջանակների հետ է այնտեղ հանդիպելու, աղբյուրը խոստանում է տեղեկացնել ավելի ուշ: "Ենթադրաբար Արայիկ Հարությունյանը ռուսական քաղաքական վերնախավի հետ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկն ընդունելուց հետո իր հետագա պաշտոնավարման հետ կապված հարցերը ճշգրտելու խնդիր ունի",- գրել է պարբերականը: