21.04.2025
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
prev Նախորդ նորություն

“Նվիրվում է սիրելի կանանց” երաժշտական պոետիկ մոնոներկայացումը՝ Երևանում

Բարձր արվեստի, հեղինակային երաժշտական կատարումների և ռուսական ժամանակակից պոեզիայի, ասմունքի հազվագյուտ զուգակցում, որին մասնակցելու հնարավորությունը և սիրելի կնոջը, մայրերին և քույրերին աննախադեպ անակնկալ անելու հնարավորությունը կունենաք Մարտի 9-ին, ժամը 19.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:

“Նվիրվում է սիրելի կանանց” երաժշտական պոետիկ մոնոներկայացումը յուրահատուկ է և քիչ հանդիպող: Ռուսական պոեզիայի անզուգական վարպետ, «Ստեղծելով աշխարհը» Համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակի դափնեկիր, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր Վլադիմիր Գլազունովը, հանդես կգա ժամանակակից ռուսական պոեզիայի ընթերցմամբ:

Պոեզիան կուղեկցվի Սերգեյ Սիրոտինի (Կիպրոս) հեղինակային երաժշտությամբ, գրված հատուկ այս նախագծի համար: Նա կոմպոզիտոր է, ով հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն:

Այս տաղանդավոր դուետ 2019 թ-ից մինչ այժմ թողարկվել է մի քանի աուդիոգիրք: Ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում և Ղրղզստանում։

Հայտնի չէ, հայ հանդիսատեսը արդյո՞ք երկրորդ անգամ առիթ կունենա ներկա գտնվելու նման յուրահատուկ, էլիտար պրոեկտին...


 

Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ. նա ձերբկալվել է. դատախազություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար