Դեռ մեկ ամիս առաջ Տիգրան Արզաքանցյանը հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մասին: Այսօր նախկին պատգամավորը տեսանյութ է հրապարակել, որով տեղեկացնում է, որ կուսակցությունն այլևս գոյություն ունի, անունն էլ «Ուժը Հայրենյաց»: ««Ուժը Հայրենյաց» մեր բոլորին պետք է համախմբի, որ կարողանանք թշնամուն ցույց տանք՝ ինչքան մենք համախմբված, կազմակերպված ազգ ենք, որ կարողանում ենք իրար հետ միանալ»,- տեսանյութում ասում է Արցաքանցյանը։ Հիշեցնենք, որ անցած մեկ տարվա ընթացքում Տիգրան Արզաքանցյանը միացել էր Հայաստանի Դեմոկրատական կուսակցությանը, ապա և Տիգրան Ուրիխանյանի "Ալյանս"-ին: