8.07.2025
Առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը
19.03.2022
Առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը

Արցախի Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: Մարտի 19-ի վաղ առավոտից Ստեփանակերտում սկսվել են ձնամաքրման աշխատանքները, որոնցում ընդգրկված են քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունները՝ իրենց մարդկային ու տեխնիկական ներուժով: Քաղաքային իշխանությունները խնդրում և հորդորում են անշարժ գույքի բոլոր սեփականատերերին մասնակցել այդ աշխատանքներին՝ մաքրելով իրենց տնօրինության տակ գտնվող օբյեկտների և դրանց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները: Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս սպասվում է առատ ձյուն, ուստի, յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը ձնամաքրման միջոցառումներին՝ ցանկալի և ողջունելի է: