11.07.2025
Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. կաթողիկոս
prev Նախորդ նորություն

ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով:


Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:


Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն:


 


 

Սա այն օրն է, երբ մի կողմ ենք դրել էթնիկ պատկանելությունը. Քըլըչը մեկնաբանել է Ռուբինյանին
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ