10.10.2024
ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա
prev Նախորդ նորություն

Սա այն օրն է, երբ մի կողմ ենք դրել էթնիկ պատկանելությունը. Քըլըչը մեկնաբանել է Ռուբինյանին

Մենք առանձին մեկ կաթիլ ենք, միասին օվկիանոս ենք: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ տարածելով ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառումը, որով նա տեղեկացնում է, որ հայ փրկարարների խումբը Թուրքիայում երկրաշարժից տուժած ևս երկու կնոջ է փրկել:


«Սա այն օրն է, երբ բոլորս մի կողմ ենք դրել էթնիկ պատկանելությունը, ազգությունը, կրոնը և ցուցաբերում ենք մարդասիրության և մարդկային համերաշխության ամենաբարձր մակարդակը՝ որպես նույն Աստծո զավակներ։ Աստված օրհնի բոլորիդ», - գրել է Քըլըչը։


Հիշեցնենք, ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ-ն 27 հոգանոց փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա:


 


 

Միրզոյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են փոխգործակցությունն առավել խորացնելու հարցեր
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները