ԵԱՀԿ նախագահող երկիր Լեհաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը ԵՄ աջակցությամբ։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության Twitter-յան էջում: «Ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ պայման է հարաբերությունների կարգավորման եւ համապարփակ խաղաղության համաձայնագրի պատրաստման համար։ Մենք պատրաստ ենք աջակցել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագան ապահովելու ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ: