23.11.2024
Առաջարկվում է ուժեղացնել փողոցային առեւտրի դեմ պայքարը
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են իրավիճակն Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանի հետ։


Քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, տեղեկացրել իր հերթական բարեգործական ծրագրի մասին, նախատեսված շրջափակման ժամանակ Արցախում ծնված երեխաների և նրանց ընտանիքների համար:


Բարերարի խոսքով՝ իր ընտանիքի` Արցախի հետ կապված բարեգործական նախաձեռնություններն այդքանով չեն սահմանափակվելու:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Արցախի ժողովրդին հերթական անգամ գործուն աջակցություն ցուցաբերելու համար։


Նախագահ Հարությունյանի խոսքով՝ նման հայրենանվեր ձեռնարկումները, հատկապես այս ծանր ու դժվարին օրերին, անսահման ուժ են հաղորդում արցախցիներին և օգնում արժանապատվորեն ու տոկունությամբ դիմակայել բոլոր մարտահրավերները:


Ավելի վաղ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրել էր․


«Շրջափակման մեջ գտնվող Արցախն իսկական հերոսության ու արժանապատվության օրինակ է ամբողջ աշխարհի համար:


Արցախի մեր քույրերին ու եղբայրներին այս ծանրագույն օրերին բարոյական աջակցությունից զատ նաև նյութական աջակցություն է հարկավոր ցուցաբերել:


Ուստի որպես հումանիտար օգնություն Արցախ են ուղևորվելու նաև 10 մեքենա պարենամթերք և 1 մեքենա դեղորայք»: