26.11.2024
Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի նախագահ
prev Նախորդ նորություն

Քեթրին դը Բոլը արդյունավետ է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ գործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:


Ըստ աղբյուրի՝ վարչապետն անդրադարձել է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին` հույս հայտնելով, որ այս ուղղությամբ ևս համագործակցությունը կզարգանա:


Նշվում է, որ Քեթրին դը Բոլն արդյունավետ է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ գործակցությունը և ընդգծել Եվրոպոլի պատրաստակամությունը` շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ: