Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն: Դուշանբեի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռոսուլզոդան: Հոկտեմբերի 10-ին վարչապետ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: