Արցախի պետականության պահպանման գրավականն այսօր միայն սեփական հողի վրա ապրելու և շենացնելու ձեր անսասան կամքն է: Այս մասին ասված է ՀՀ երկրորդ նախագահի՝ Արցախի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում: «Սիրելի արցախցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը կրել է ծանրագույն կորուստներ և այժմ գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Արցախի պետականության պահպանման գրավականն այսօր միայն սեփական հողի վրա ապրելու և շենացնելու ձեր անսասան կամքն է: Վստահ եմ, որ դուք գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին մենք պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար», - ասված է ուղերձում։