Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Հուլիսի 3-ի դրությամբ Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 217 231 պատվաստում, հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Առաջին դեղաչափ ստացել է 1 138 845 քաղաքացի, 2-րդ դեղաչափ՝ 1 014 534 քաղաքացի։ 3-րդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 59 052 քաղաքացի։