ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է թարմացված տեղեկատվություն. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է:Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել: